ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը կայացել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի համար։ Նա նաև ընդգծել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնության կարևորությունը։
Իր հերթին Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ նշելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության։ Նա վերահաստատել է իր աջակցությունը խաղաղության գործընթացներին և ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը։ Նախագահ Թրամփը վարչապետ Փաշինյանին է փոխանցել անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։

