Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Արմինե Մարգարյանն այդ պաշտոնում նշանակվել էր փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։