fbpx
Իրավական

«Արմոս» ընկերությունը դատի է տվել Գևորգ Գորգիսյանին

«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվոր կողմը պահանջում է դատարանից պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։

Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է եղել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը։

Նշենք, որ Գորգիսյանն իր ելույթում, դիմելով փոխվարչաեպետ Տիգրան Ավինայնին, հայտնել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները և նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:

«Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիքներ է հնչեցրել, նշելով, որ այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,–հայտարարել էր պատգամավորը։

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հուլիսի 4-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ