ՔՊ-ի ձայները հաշվարկելիս առնվազն 3 տեղամասերում մոռացել են 0 ավելացնել․ Հարությունյան

Հրապարակող՝

Քոչարյանենք պարտության հոտն առան․ Հարությունյան

Ամենադիտվածներ

Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Այնինչ նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28», – գրել նա:

Հարությունյանը խնդրել է բոլորիին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Ըստ նրա՝ հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում:

Ամենաթարմ