fbpx
Հասարակություն

«Առնվազն երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային ցանցը Երևանում ամբողջությամբ փոխելու համար», – Հայկ Մարության

Առնվազն երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային ցանցը Երևանում ամբողջությամբ փոխելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետը նշեց, որ նախկին իշխանություններից ժառանգություն են ստացել ոչ միայն վատ, այլ գրեթե քանդված տրանսպորտային համակարգ․

«Մենք ժառանգություն ենք ստացել մի տրանսպորտային համակարգ, որը գրեթե քանդված է, ինչո՞ւ, նախ, ցավոք սրտի, նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք փոխելու են տրանսպորտային ցանցը, և երբ իրենց հարցրել են՝ «ե՞րբ եք փոխելու», ասել են՝ «2017 թվականին», «2018 թվականին»: Հերիք չի՝ ստել են, կամ  ճիշտ չեն իրազեկել հանրությանը, նրանք սրանով այն տնտեսվարողներին, որոնք սպասարկում են տրանսպորտային ցանցը, մեսիջ են տվել, որ «մենք հեսա փոխելու ենք» և այս մարդիկ ոչ մի լումա ներդրում չեն արել իրենց տրանսպորտային միջոցների մեջ տարիներ շարունակ, և այս ամենը եկել, հասել է ուղղակի եզրին։ Երթուղային տաքսիները մաշվածության եզրին են հասել՝ տեխնիկական առումով։ Մենք ռեալ ենք ասում, որ առնվազն երկու տարի ժամանակ է պետք, եթե մենք խոսում ենք ամբողջական ցանցի փոփոխման մասին»,- ասաց Մարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ