Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գերմանիայում արդեն մեկնարկել է երկրի շախմատի ակումբային առաջնությունը՝ Բունդեսլիգան։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։
Բունդեսլիգայի ուժեղագույն՝ Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։
Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը հանդես չեկավ։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ տոնեց Դեյսիզաու թիմի նկատմամբ։
2-րդ տուրում հանդես է գալու Սերգեյ Մովսեսյանը, իսկ Լևոն Արոնյանը պահեստայինների թվում է։