Շախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի եզրափակչի երկրորդ օրը ևս Լևոն Արոնյանը հաղթեց ռուս Վլադիսլավ Արտեմիևին: Արոնյանը երկու անընդմեջ պարտիա հաղթեց, որից հետո խաղը շարունակելու անհրաժեշտություն չկար, քանի որ Արտեմիևը այլևս չէր կարող հասնել Արոնյանին: Այսպիսով Արոնյանը դարձավ մրցաշարի հաղթող:
3-րդ տեղի համար՝ Մագնուս Կարլսեն – Դին Լիժեն մրցամարտը դեռ շարունակվում է: