fbpx
Սպորտ

Grand Swiss 2019․ Արոնյանը վերջին տուրից առաջ կորցրեց առաջատարի դիրքերը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Մեն կղզում եզրագծին է մոտենում FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։

Երեկ կայացել են մրցման 10-րդ տուրի պարտիաները։ տուրից առաջ Արոնյանը 3 շախմատիստների՝ Կարուանայի, Անտոն Դավիդի և Նակամուրայի հետ 6,5 միավորով կիսում էր առաջին հորիզոնականը։ Նշված տուրում հայ շախմատիստին բաժին հասավ Նակամուրան, իսկ Կարուանային Անտոն Դավիդը։

Արոնյանը սևերով միայն կես միավոր կարողացավ վաստակել, իսկ Կարուանան սպիտակներով հաղթանակ կորզեց ու վերջին տուրից առաջ միաձնյա գլխավորում է առաջին հորիզոնականը։

Այսօր կկայանան մրցաշարի վերջին տուրի պարտիաները։ Արոնյանն այս պահին 7 միավորով կիսում է 2-րդից 8-րդ տեղերը։ Հայ շախմատիստի մրցակիցը Մագնուս Կարլսենն է։ Արոնյանը կխաղա սպիտակներով։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ