Սպորտ

Աշխարհի առաջնություն․ Արոնյանը կայծակնայինի միանձնյա առաջատարն է

Վարշավայում շարունակվում է կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը։

12 տուրերից հետո տղամարդկան մրցաշարում Արոնյանը վաստակել է 12 միավոր և այս պահին միանձնյա առաջատար է։ Արոնյանից ընդամենը կես միավոր հետ է մնում Բասեմ Ամինը։

Նշենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մի շարք շախմատիստներ, որոնցից ամենահաջողը հանդես է գալիս Հայկ Մարտիրոսյանը, ով վաստակել է 8,5 միավոր և այս պահին զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Ինչ վերաբերվում է կանանց մրցաշարին, ապա այստեղ Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը, որոնք 9 տուրից հետո վաստակել են 4 միավոր և դուրս են չեմպիոնական ու մեդալային պայքարից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ