Սպորտ

Speed Chess Championship. Արոնյանը հաղթահարեց Դուբովի արգելքը

Մեկնարկել է Speed Chess Championship կայծակնային շախմատի 2021 թվականի առնցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Նա առաջին փուլում մրցել է Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Դուբովի հետ ու պարտության մատնել 15-12 հաշվով։

Մրցաշարը նոկաուտ համակարգով է, այսինքն՝ հաղթողը անցնում է հաջորդ փուլ, իսկ պարտվողը դուրս մնում պայքարից։ Այսպիսով՝ Արոնյանը 8 հաղթողների շարքում է ու կխաղա 1/4-րդ եզրափակչում։

Հայազգի շախմատիստն այս հաղթանակի համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ