Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի 2025 թվականի չեմպիոններ

Ամենադիտվածներ

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի 2025 թվականի չեմպիոններ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունները, որտեղ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը նվաճեցին չեմպիոնի տիտղոսները:

Տղամարդկանց առաջնություն
Ռոբերտ Հովհաննիսյանը, ցույց տալով անկասելի խաղ, 9 խաղափուլում վաստակել է 6,5 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն: Սա նրա համար երրորդ չեմպիոնությունն էր Հայաստանում՝ նախորդ հաղթանակներից հետո: Երկրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրեց Արթուր Դավթյանը, իսկ Սարգիս Սարգսյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Այս առաջնության շրջանակում Բենիկ Ագասարովն ու Սարգիս Սարգսյանը լրացրեցին միջազգային վարպետի նորմա: Բենիկը դա արեց արդեն երրորդ անգամ, իսկ Սարգիսը՝ առաջին:

Մրցաշարին մասնակցել են բազմաթիվ բարձրակարգ շախմատիստներ, այդ թվում՝ գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանը, Կարեն Գրիգորյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

Կանանց առաջնություն
Սուսաննա Գաբոյանը, վաստակելով 7 միավոր, 4-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոնուհի՝ առանց պարտության: Նա արդեն հաղթել էր 2015, 2021 և 2024 թվականներին:

Երկրորդ տեղը 6,5 միավորով զբաղեցրեց Աննա Խաչատրյանը, իսկ Մարիամ Ավետիսյանը եզրափակեց լավագույն եռյակը՝ վաստակելով 6 միավոր: Միլենա Գասպարյանն ու Նվարդ Հայրապետյանը նույնպես 6 միավոր հավաքեցին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները:

Կանանց առաջնությանը մասնակցեցին նաև Պոլինա Կոբակը, Մելինե Հարությունյանը, Սյուզաննա Առաքելյանը և Լիլիա Դանիելյանը:

Այս արդյունքների շնորհիվ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը իրավունք ստացան հանդես գալ Հայաստանի հավաքականում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();