Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի երկու անդամները՝ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարում:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը հաղթեց արգենտինացի Ֆերնանդո Պերալտային, իսկ Հրանտ Մելքումյանը՝ Սումիյա Բիլգունին: Էլինա Դանիելյան ստացավ կես միավոր:
Այժմ Արոնյանն ունի 4 միավոր և երկու առաջատարներից հետ է կես միավորով: Հրանտ Մելքումյանն ունի միայն 3,5 միավոր:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը: