Grand Chess Tour․ Արոնյանը մնաց անպարտելի

Հրապարակող՝

Grand Chess Tour․ Արոնյանը մնաց անպարտելի

Ամենադիտվածներ

Խորվաթիայում ավարտվեց Grand Chess Tour Croatia 2019 մրցաշարը, որին մասնակցում էր նաև Լևոն Արոնյանը։

Հայազգի գրոսմայստերը կարողացավ մնալ անպարտելի՝ վաստակելով 6 միավոր 11 տուրում։ Արոնյանը 10 ոչ-ոքի խաղաց և տարավ մեկ հաղթանակ։ Վերջին տուրում հայկական շախմատի առաջատարը մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ ու 44-րդ քայլում համաձայնեց ոչ-ոքի։

Այսպիսով, Արոնյանը վաստակեց 8 միավոր և կիսեց 3-րդ տեղը ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը 3-րդն է։

Մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ վաստակած 8 միավորով։ 2-րդ հորիզոնական Սոն է` 7 միավորով։

Ամենաթարմ