fbpx
Սպորտ

Grant Chess Tour Croatia․ Արոնյանը մրցեց ադրբեջանցի Մամեդյարովի հետ

Խորվաթիայում շարունակվում է Grant Chess Tour Croatia շախմատային մրցաշարը։

Լևոն Արոնյանը 5-րդ մրցեց Ադրբեջանը ներկայացնող Շաքրիյար Մամեդյարով հետ։ Կողմերը 39-րդ քայլում խաղաղ դաշինք կնքեցին։

Նշենք, որ Արոնյանը բոլոր 5 տուրերում խաղացել է ոչ-ոքի։ Այսպիսով, հայկական շախմատի առաջատարը վաստակած 2,5 միավորով կիսում է 4-րդից 8-րդ տեղերը։

Մրցաշարի առաջատարն է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին՝ 4 միավորով։ Նրան հետպնդում են ամերիկացի Սո Ուեսլին և նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 3-ական միավորով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ