ԱՄՆ-ում շարունակվում է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։
Երեկ կայացան 6-րդ տուրի պարտիաները։ Արոնյանի մրցակիցը ռուս Սերգեյ Կարյակինն էր։ Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով։ Կողմերը չկարողացան հաղթողին որոշել ու 38-րդ քայլում ոչ-ոքի համաձայնվեցին։
Տուրի մնացած պարտիաները նույնպես ավարտվեցին խաղաղ դաշինքով։
Այսպիսով՝ Արոնյանը վաստակած 2,5 միավորով հետնապահների շարքում է։ Նա կիսում է 10-ից 12-րդ հորիզոնականները Հիկարու Նակամուրայի ու Անիշ Գիրիի հետ։ Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը 11-րդն է։ Մրցաշարային աղյուսակի առաջատարները շարունակում են մնալ Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան և Դինգ Լիները։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականում է Անանդը։