fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարի նոր հրամանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ հրաման, որի համաձայն այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են շտապբուժօգնության կողմից տվյալ բուժհիմնարկ տեղափոխված պացիենտների համար:

 Նաև հստակ կանոնակարգվել է շտապօգնության մեքենայի ժամանումից հետո պատասխանատու մասնագետների և աշխատակիցների գործառույթների և պատասխանատվության մեխանիզմը` անհարկի հոսպիտալացումներից խուսափելու նպատակով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ