fbpx
Կառավարություն

Առողջապահության նախարարությունը պարզաբանել է 3 աշխատակցի ազատումը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված մամուլում հրապարակված լուրի հետ, թե առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․ «Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի:

Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ:

Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում ենք սեփական «ցանկությունները» և «մտահոգությունները» չկապել Արսեն Թորոսյանի հետ` չճշտելով հանգամանքների իսկությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ