Առողջապահություն

Հայաստանում պատվաստվողների կտրուկ աճ է դիտվում․առողջապահության նախարարի պաշտոնակատար

Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում պատվաստվողների կտրուկ աճ է դիտվում։

«Վերջին 3 շաբաթվա ընթացքում ունենք պատվաստվողների, պատվաստվել ցանկացողների կտրուկ աճ: Այս միտումը շարունակվում է: Երեկվա դրությամբ 150 հազարն արդեն անցել ենք»,- ասել է Ավանեսյանը:

Ավանեսյանի խոսքով՝ պատվաստումների վերաբերյալ տարածվում է կեղծ տեղեկություն, արվում է հակաքարոզչություն: Բայց առողջապահության նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ պատվաստվելը կարևոր է:

«Դրսևորելով հանրային պատասխանատվություն՝ մեկս մեկիս պաշտպանելու և հանրային իմունիտետ ստեղծելու համար ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումն ունենա»,- հավելել է Ավանեսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ