Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հաստատել է, որ ինքը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում:
Այս մասին ասված է ՆԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» Ուկրաինայի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին», – հայտնել է Ավակովը:
Ավակովը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար:
ՆԳՆ ղեկավարի հրաժարականի որոշման պատճառը չի նշվում: