Տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը

Հրապարակող՝

matich ron

Ամենադիտվածներ

Հուլիսի 13-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ ողջույնի խոսքից հետո Դավիթ Սարգսյանը ներկաների և քաղաքապետարանի ողջ աշխատակազմի անունից շնորհավորել է ավագանու անդամ Արեն Արկադիի Խաչատրյանին՝ ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ, հոբելյարին մաղթել է առողջություն ու հաջողություններ՝ կյանքի բոլոր բնագավառներում:

Հաջորդիվ ավագանու քննարկմանը ներկայացվեց բուն օրակարգը:

Համայնքի բյուջեի 2021թ-ի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդում է ներկայացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը: Այսպիսով՝

Հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր մուտքերը կազմել են 765951.4 հազ.դրամ, կատարողականը՝ 89%:

Ընդհանուր մուտքերի 26.5%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով կատարողականը՝ 81%:

Բյուջեի ընդհանուր եկամուտների 73.5%-ը կազմել է պետական դոտացիան, կատարողականը՝ 92.3%:

Համայնքային բյուջե մուտքագրված այլ եկամուտները կազմել են 7291.4 հազ.դրամ, կատարողականը՝ 32.2%:

Բյուջեի առաջին կիսամյակի ծախսերը ֆինանսավորվել են 764883.2 հազ. դրամի չափով, կատարողականը՝ 88.8%: Ավագանին որոշեց.

քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնել ավագանու անդամներին՝ ծախսերի փոխհատուցման նպատակով,

համաձայնություն տալ համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք բնակելի և ոչ բնակելի տարածքների տնօրինմանը վերաբերող նախագծերին,

փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն տալ Գագիկ Իշխանյանին:

Եզրափակելով նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ներկաներին կոչ արեց ակտիվություն ցուցաբերել համաքաղաքային խնդիրների կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ