Ուկրաինայի ՆԳՆ գործող ղեկավար Արսեն Ավակովը կմնա իր պաշտոնում մինչև հաջորդ խորհրդարանական ընդրությունները, այս մասին հայտարարել է Ուկրաինաի նորընտիր նախագահ Վալադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Ռազումկովը:
Ռազումկովը նշել է, որ խորհրդարանում առկա կոալիցիայի պարագայում Զելենսկին չի կարողանա ազդեցություն գործել կառավարության կազմի վրա։ Նա նկատել է, որ Ավակովը «Ազգային ճակատ» խմբակցության քվորումով է հայտնվել իր պաշտոնում, որը կոալիցիայի առանցքային խմբակցություններից է։