Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր Գերմանիայից, ում Ջուլֆալակյանը գերմանացի զիջեց 3:7 հաշվով։ Սակայն գերմանացին հասավ մինչև եզրափակիչ՝ Արսենին հնարավորություն ընձեռելով սփոփիչ գոտեմարտում մրցելու ադրբեջանցի էլվին Մուրսալիևի հետ։ Հաղթահարելով Մուրսալիևի արգելքը՝ Ջուլֆալակյանը առանց մեծ դժվարությունների հաղթեց նաև Ալեքսանդրովին։