ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարել և կից գրառում կատարել։ Գրառման մեջ նախարարը նշել է, որ վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո:
«Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները փաստորեն զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից:
Հավանաբար մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե’ հիմա, թե’ հետո:
Սա իրապես հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով նպաստել է այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում` ֆիզիկոսներից մինչև բժիշկններ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/3872460916158219
