fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավրոված իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ՝ քննարկել է երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված Հայաստանի քաղաքացին և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող քաղաքացիները իրենց լավ են զգում: Թորոսյանի Facebook-յան գրառոււմը ստորև.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ՝ քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ:

Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները:

Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատով երկկողմանի կապը թե’ նախարարների և թե’ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ:

Հ.Գ. մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1160354767484120?__xts__[0]=68.ARBxHWVW89q5WqsrrBk_kcxPHk8M8CV1kopo6x5HFV_ba5qAAfoh2iJ2wik0eALT_3Ts2-uhJDTUy5E4SqrBR_NnTLCUQoYEENyPZupy3LluMXogZGIl9LlVkyIkO2gxjULBx4sQwukx42Q10J-me9izGUBJbCReB3UmYM0IaSMFcQhpC6r9Ygm9KC2isgg6Tu58MExtc0ZBF472B1fcqtL-PM8kXWXe94Q7ISNr2j1aM36LnTmLuObcLekwHjm4UfYKpRR36BGo2POc5qWk-XzLy8UhCRs99ySeOpukxXIKfBCGQRB5N66T_lMRwiaqNYNKooHxkGMHVpA7t5RSKQ&__tn__=-R

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ