Սպորտ

Պոգբան կարող է մասնակցել Սիթիի հետ հանդիպմանը

Անգլիայի պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը կարող է մասնակցել նաև ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:

Աղբյուրը նշում է, որ ակումբի բժիշկները թույլ են տվել Պոգբային մարզվել թիմի հիմնական կազմում:

Այսպիսով, 26-ամյա կիսապաշտպանը կարող է հայտնվել «Յունայթեդ»-ի հայտացուցակում:

Հիշեցնենք, որ Պոգբան հունվարին ենթարկվել էր ոտնաթաթի վիրահատության:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ