Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր` ապրիլի 29-ին այցելել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ի միջադեպի վիրավորները:
Արսեն Թորոսյանը նշել է, որ կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են բժշկական հսկողության տակ տարբեր ԲԿ-ներում:
«Իրավապահներն էլ պարզում են դեպքի հանգամանքները: Մենք մեր գործառույթները լիարժեք իրականացնում ենք, մեր միակ մտահոգությունը այս դեպքից հետո Գավառի ԲԿ-ի բնականոն աշխատանքը վերականգնելն է, որի համար այցելել եմ այստեղ:
Բարեբախտաբար բուժանձնակազմից վնասվածքներ ստացածներ չկան: Բնականաբար դատապարտում ենք տեղի ունեցածը հատկապես ԲԿ-ում, որովհետև փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայնայն քաղաքացիները, ում հետևից հարյուրավոր մարդիկ եկել են հաշիվներ պարզելու, այլև այստեղ բուժում ստացող բազմաթիվ քաղաքացիներ, որոնց կյանքն իրական վտանգի տակ է դրվել»,-նշել է Թորոսյանը:
Տեսանյութը` Արմենպրեսից: