fbpx
Սպորտ

Արսենալն ավելի քան 100 մլն ֆունտ է առաջարկել Դեկլան Ռայսի համար

Արսենալն ավելի քան 100 մլն ֆունտ է առաջարկել Դեկլան Ռայսի համար:

«Զինագործները» պատրաստ են խաղացողի համար վճարել 105 միլիոն ֆունտ՝ ներառյալ բոնուսները:

«Արսենալի» վերջին առաջարկը ներառում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ բազային վճարում և ևս 5 միլիոն ֆունտ բոնուսների տեսքով:

Եթե ​​տրանսֆերը կայանա, ապա գործարքի գումարը ռեկորդային կլինի բրիտանացի ֆուտբոլիստի համար։

Մինչ այժմ ամենաթանկ անգլիական տրանսֆերը Ջեկ Գրիլիշի 100 միլիոն ֆունտ ստեռլինգով «Ասթոն Վիլա»-ից «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունն է:

Դեկլան Ռայսին նույնպես հավակնում է «Մանչեսթեր Սիթին», սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վեսթ Հեմը» մերժել էր «Քաղաքացիների» 80 միլիոն ֆունտ ստերլինգ գումարած 10 միլիոն ֆունտ բոնուսային առաջարկը:

Անցած մրցաշրջանում Ռայսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ