Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Գրանիտ Ջական այսուհետև թիմի նոր ավագն է։ Այս տեղեկությունները հաղորդում է Sky Sports-ը:
«Վստահ եմ, որ Ջական իսկական ավագ կլինի «Արսենալ»-ի համար: Նա իր որակներով կարող է առաջնորդել թիմը»,- ասել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:
«Արսենալ»-ի նոր ավագին ընտրել են թիմի ֆուտբոլիստները՝ փակ քվեարկության միջոցով:
Գրանիտ Ջական «Արսենալ»-ում հանդես է գալիս 2016 թվականից: