«Արսենալը» պարտվեց «Լիվերպուլին» ՝ Ֆաբինյոյի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պայքարում։
Ունայ Էմերին բացահայտել է, որ «Արսենալը» փորձել է Ֆաբինոյի հետ պայմագիր կնքել, նախքան վերջինիս՝ 2018 թվականին «Լիվերպուլ» տեղափոխվելը:
Ֆաբինոյի «անունը սեղանի վրա էր»,- անկեղծացել է Էմերին։
Նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ֆաբինյոն «Մոնակոյից» տեղափոխվեց «Էնֆիլդ» ՝ 40 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:
Բրազիլացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի խաղարկության կազմում չմասնակցեց ոչ մի հանդիպման մինչև Նոյեմբերի վերջը։ Սակայն ներկայումս Ֆաբինյոն դարձել է Յուրգեն Կլոպի մեկնարկային կազմի անփոխարինելի անդամը:
Էմերին, որը նաև «ՊՍԺ»-ն ղեկավարելու ժամանակ հետաքրքրված էր Ֆաբինոյի ծառայություններով, կարծում է, որ Նիկոլաս Պեպեին ձեռք բերելու համար անսահման համբերություն է հարկավոր:
«Նիկոլաս Պեպեին ժամանակ է պետք Պրեմիեր լիգային հարմարվելու համար»,- ասել է Էմերին:
«Օրինակ, Ֆրանսիայում եղած ժամանակ ես շատ էի սիրում Ֆաբինոյին: Նա Մոնակոյում էր, և ես ուզում էի նրա տրանսֆերային իրավունքը ձեռք բերել ՊՍԺ-ի համար: Երբ ես ժամանեցի այստեղ, նրա անունը «սեղանի վրա էր», մենք մոտ էինք նրա հետ պայմանագիր կնքելուն, բայց նա պայմանավորվեց «Լիվերպուլի» հետ,- Էմերիի խոսքերն է փոխանցում AS։
«Մեզ պետք է համբերություն, քանի որ Պեպեի վիճակը բարելավվում է: Երկուշաբթի օրը նա է թիմի հաղթելու բանալին: Եթե նա առաջին գոլը խփի, ամեն բան այլ կլինի: Բայց դա գործընթաց է, ես հավատում եմ նրան, և գիտեմ, որ մեզ պետք է ժամանակ և համբերություն»
Հիշեցնենք, որ «Արսենալը» հինգերորդն է Պրեմիեր լիգայում, իսկ Եվրոպա լիգայի իրենց խմբում առաջատարն են։
