fbpx
Սպորտ

Արսենալը Չեխին փոխարինող է փնտրում Իտալիայում

«Արսենալը» որպես փոխարինող դարպասապահ Պետր Չեխին, որն ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, դիտարկում է «Յուվենտուսի» դարպասապահ Էմիլ Աուդերոյին:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Սամպդորիայում»:

Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, լոնդոնյան ակումբը տպավորված է Աուդերոյի` ընթացիկ մրցաշրջանի ելույթներով:

Դարպասապահն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում 20 հանդիպման է մասնակցել, որոնցում 26 գոլ է բաց թողել:

Ավելի վաղ Չեխը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան:

36-ամյա Չեխը 124 հանդիպում է անցկացրել Չեխիայի հավաքականի կազմում: Եվրոպայի 4 անընդմեջ առաջնություններում (2004, 2008, 2012, 2016) և աշխարհի մեկ առաջնությունում (2006) եղել է հավաքականի հիմնական դարպասապահը:

Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն «Արսենալի» կազմում Անգլիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել, որոնցում 9 գոլ է բաց թողել:

Գրում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ