Sky Sports-ի տեղեկություններով՝ «Արսենալը» պատրաստ է հրաժեշտ տալ պաշտպան Լորան Կոսյելնիին։ Նա վերջերս հրաժարվել էր թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ մինչմրցաշրջանային հավաքի:
Նշվում է, որ Կոսյելնին ցանկանում է անվճար հեռանալ ակումբից։ Նրա պայմանագրի ժամկետը վերջանում է հաջորդ տարի։
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստը ցանկանում է իր կարիերան շարունակել Ֆրանսիայում։