«Արսենալի» նախկին պաշտպան Սոլ Քեմփբելը խոսեց հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիրը երկարաձգելու անհրաժեշտության մասին:
«Օբամյաենգը երաշխավորում է թիմի նպատակները: Եթե դուք վաճառում եք այդպիսի խաղացողի, նրան փոխարինելը շատ դժվար կլինի: Նա երաշխավորվում է ձեզ տալ առնվազն 20 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում, և ինչպես եք պատրաստվում փոխարինել նրան:
Եթե ակումբը նրան չտա իր ուզածը, ապա գտնել այնպիսի խաղացող, ով կփոխարինի նրան, կարժենա ավելին: Այո, նա կլինի 31 տարեկան, բայց Պիեր-Էմերիկը դեռ սուր է և արագ: Այս խաղացողների շուրջ դուք պետք է թիմ կազմեք: Ես չգիտեմ, թե ինչ է մտածում «Արսենալը», բայց ես նոր պայմանագիր կնքեի նրա հետ դեռևս մեկ տարի առաջ:
Կարծում եմ՝ «Արսենալը» նորից է կրակում իր ոտքին: Նրանք ռիսկի դիմեցին՝ հույս ունենալով, որ Չեմպիոնների լիգայում հայտնվելը նրա համար կլինի շարժառիթ նոր պայմանագիր կնքելու համար, բայց այս մրցաշրջանում ամեն ինչ այնքան էլ լավ չընթացավ: Ակումբը հայտարարեց, որ էլ երբեք չի հայտնվի այն վիճակում, որում հաըտնվեց Վան Պերսիի հեռանալոից հետո, բայց ի՞նչ արեցին: Նրանք դարձյալ այդ իրավիճակում էին: «Արսենալը» ահավոր է պահում խաղացողներին, ինչը սխալ է, երկրպագուներին դա խելագարության կհասցնի: Կարծում եմ, որ Օբամեյանգը ճիշտ է վարվել չեզոք դիրքի ընտրության հարցում: Այժմ «Արսենալը» պետք է որոշ քայլեր ձեռնարկի և ապացուցի նրան, որ նրանք լուրջ են իրենց մտադրությունների մեջ: Որպես «Արսենալի» երկրպագու՝ ես ուզում եմ, որ Օբամեյանգը մնա:
Եթե Միկել Արտետան ուզում է պահել ֆուտբոլիստին, ապա նրան պահելու համար պետք է բանկ թալանեն: Նրանք պետք է անեն դա», – ասաց Քեմփբելը:
Աղբյուրը՝ Talk Sport։