fbpx
Սպորտ

Արսենալը տուգանվել է Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2):

Խաղի վերջում FA-ն մեղադրանք է առաջադրել «զինագործներին» երկու դրվագների մասով՝ խաղացողների՝ իրենց էմոցիաները զսպելու անկարողության և տրիբունաներում կարգուկանոն ապահովելու ակումբի անկարողության համար:

Արդյունքում «Արսենալը» տուգանվել է 20 հազար ֆունտ ստերլինգով՝ հանդիպման 59-րդ րոպեին Գաբրիելին կարմիր քարտը տալու ժամանակ, խաղացողների չափազանց բուռն էմոցիաների համար։

Այսպիսով, լոնդոնյան ակումբը խուսափել է պատժից երկրպագուների պահվածքի համար, որոնք փոքր առարկաներ են նետել Ռոդրիի վրա, երբ վերջինս որոշել է հաղթական գոլը տոնել իրենց հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ