Կառավարության նիստի հետո ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մոտեցավ լրագրողներին ու կարճ հայտարարություն արեց։
Նա կոչ արեց բոլորին հենց հիմա գնալ Հանրապետության Հրապարակ և տեր կանգնել իրենց իշխանությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ, որով պահանջեց վարչապետի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հայտարարությունից կարճ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում կատարեց, որով այդ հայտարարությունը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» և բոլորին հրավիրեց Հանրապետության Հրապարակ։