Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Օրակարգում ընդրգկված էր նաև Արտակ Դաշյանի պահվածքի վերաբերյալ հարցը, ով «Շիրակ» – «Ուրարտու» խաղի ժամանակ հայհոյել էր մրցակցին ու հեռացվել խաղադաշտից։
Որոշում կայացվեց «Ուրարտուի» ֆուտբոլիստին որակազրկել 2 խաղով, իսկ ակումբին տուգանել 250 000 ՀՀ դրամով։
Նիստի արձանագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։