fbpx
Մասնակիցներ

Արտակ Զեյնալյանը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ռեյտինգային ցուցակով: Լրագրողների հետ զրույցում նա հստակ չասաց՝ կլինի խորհրդարանում, թե ոչ, միայն ասաց, որ լինելու է պատգամավորի թեկնածու:

«Արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը՝ և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Այս մասին Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է այսօր «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների հուշագրի ստորագրման արարողությունից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ