fbpx
Մասնակիցներ

«ՀՀ-ն լինելու է տարածաշրջանի կարևորագույն երկիրը»,-Խաչատուր Քոքոբելյան

Menq

Այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակությունների հուշագրի ստորագրման միջոցառմանը ելույթ ունեցան կուսակցությունների ղեկավարներ Խաչատուր Քոքոբելյանն ու Արամ Սարգսյանը։

«Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր հիմնական նմապատակին հասած կլինի եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական կյանքում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պիտի դիվերսիֆիկացվի։ Այո, հեղափոխոթյունն արել է Նիկոլ Փաշինյանը, բայց ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունն արել է ժողովուրդը։ Սակայն դա չի նշանակում, որ իշխանությունը պիտի լինի միայն Նիկոլ Փաշինյանը, նրա կողմնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Ես համոզված եմ, որ դիվերսիֆիկացումն օգտակար է թե՛ Հայաստանի Հանրապետությանը որպես պետության, թե՛ քաղաքացիներին և թե՛ գործող իշխանությանը։ Մենք չենք սպասելու, որպեսզի իշխանությունը սխալներ թույլ տա և մենք դրանք քննադատենք, այլ լինելու ենք այն քաղաքական ուժը, որը ժամանակին ցույց է տալու բոլոր այն սխալները, որոնք պետք չէ անել»,-ասաց Արամ Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նաև նշեց, որ երկու կուսակցություններն էլ լինելով արևմտյան գաղափարախոսությունների ջատագովը՝ հակառուսական ուժեր չեն, այլ կողմնակից են բալանսավորել ՀՀ-ի վրա բանեցվող ազդեցությունը։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը վստահ է, որ այս ընտրություններին նույնպես կլինեն քաղաքական ուժեր, որոնք ձայնահավաքությամբ կզբաղվեն, բայց նաև վստահ է՝ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի և այլ ժողովրդավար ուժերի, կկանխեն այս գործողությունները։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիային «ոչ» է ասված, բայց ինչպե՞ս կարելի է վերացնել դա։ Երկրում տնտեսության զարգացման,  էֆեկտիվ կառավարման ու համակարգային փոփոխություների անհրաժեշտություն կա։ Մենք բերում ենք այդ համակարգային փոփոխություները, ապահովելու ենք, որ ՀՀ-ն դառնա իքնանվստահ երկիր։ Մենք Հայաստանը դարձնելու ենք այնպիսի երկիր, որտեղ մարդիկ կապրեն երջանիկ։

Կես կատակ, կես լուրջ ասում եմ, որ մենք հավակնում ենք լինելու իշխանության այն գլխավոր ընդդիմախոսը, որն ի սկզբանե գտել ու գտնելու է այն համակարգային փոփոխությունները, որոնք պետք է լինեն անշրջելի։ Եվ մենք լինելու ենք այն արևմտյան արժեհամակարգի վրա խարսխված (ի նկատի ունեմ ժողովրդավարական) գաղափարական և բովանդակային ընդդիմությունը, որ կներկայացնի ցանկացած խնդիր լուծելու ունակ թիմ։ ՀՀ համար այլևս հետադարձ չի լինելու, մենք դա կապահովենք։ ՀՀ-ն լինելու է տարածաշրջանի կարևորագույն երկիրը»,-իր ելույթը երզափակեց Խաչատուր Քոքոբելյանը։

Ստորգրված հուշագրի համաձայն՝ «Ազատ դեմոկրատներ» և«Հանրապետություն» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես կգան «Մենք» դաշինքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ