«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է, որ իր հետագա գործունեության մասին հստակ պատասխան դեռևս չի կարող տալ՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է լքել «Հանրապետություն» կուսակցությունն ու շարունակել աշխատել գործադիր մարմնում:
«Դրա համար նախապայմանը վարչապետի նշանակումն է և վարչապետի կողմից կառավարություն ձևավորելը: Այդ հարցին կարող եմ անդրադառնալ, եթե ես էդպիսի առաջարկություն պաշտոնապես ստանամ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Նա ասել է, որ առայժ նման որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել կառավարության ղեկավարի պաշտոնակատարի կողմից: