fbpx
Հասարակություն

Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 1 ամսով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մինչև օգոստոսի 12-ը կմշակվեն նոր մոդելներ՝ կապված համաճարակային իրավիճակում ինչպես կրթական ոլորտի գործունեության իրականացման, այնպես էլ մի շարք այլ կարևոր ոլորտների հետ:

«Ըստ նոր մշակված մոդելի՝ համակարգվելու է համաճարակային իրավիճակում կրթության իրականացումը: Սա առաջին քննարկումն էր։ Օգոստոսի 10-ին, հավանաբար, կներկայացնենք ծրագրի վերջնական տարբերակը»- ասաց Տիգրան Ավինյանը:


Չնայած՝ որոշում է կայացվել արտակարգ ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով, այնուամենայնիվ, այս ընթացքում փոփոխություններ ևս արվելու են. վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, ապրանքի արտահանման սահմանափակումները, հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների հարցը, որոնք պետք է մեկնեն արտագնա աշխատանքի:

Եթե իրավիճակի բարելավումը շարունակվի, ապա դա պարետատանը թույլ կտա վերանայել բոլոր սահմանափակումները, որոնք առկա են արտակարգ դրության ռեժիմով սահմանված կառավարության որոշման նախագծում:


Նա նաև նշել է, որ սա, հավանաբար, կլինի արտակարգ դրության վերջին սահմանափակումը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1695146193994966/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ