fbpx
Հասարակություն

Արտաշատի դպրոցի հոսպիտալացված աշակերտների վիճակը բավարար է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտաշատի N 5 դպրոցի աշակերտները դպրոցի բուֆետի պիցցայից պլաստմասի համ են զգացել։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ հաճախ են օգտվում բուֆետից, բայց առաջին դեպքն էր, որ իրենց վատ են զգացել։

«Ես հոթդոգ եմ կերել, ինձ վատ զգացի Մայրենիի ժամին, փսխեցի, գնացի բուժկետ, հետո մաման եկավ ու ինձ բերեց հիվանդանոց։ Փորս էր ցավում ու սրտխառնոց ունեի, հիմա լավ եմ։ Դասընկերուհուս էլ են բերել»,- պատմեց Անուշը։

Աշակերտներից Արամը, Սամվելն ու Գագիկը պատմեցին, որ կերել են պիցցա, հոտ չեն զգացել բայց տհաճ համ կար. «Դառն էր, մի քանի հատ կծեցինք ու գցեցինք։ Հետո սիրտս խառնեց։ Փորս ծակծկում էր, սիրտս խառնում էր։ Էլ բուֆետ չենք գնալու։ Առաջին անգամն էր, որ բուֆետում պիցցա էի ուտում։ Դպրոցի բակում, իմ աչքի առաջ մի աղջիկ գիտակցությունը կորցրեց»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան նույն դպրոցի 25 աշակերտները տեղափոխվել էին Արտաշատի ԲԿ՝ սննդային թունավորումով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ