Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երեկվա միջոցառումների վերաբերյալ ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական թիմին։
«Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։
Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։
Ուժեղ ենք միասին»։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/2273035209665398/?__xts__%5B0%5D=68.ARBwCL6Zop529nDgxXWxKbaya_ePi33_h2BnIMGSCaZhHV_1GJsw4Io_FvJR4wVsaWRi9VUaTCCg812eRXf5qZ8PZRlOcHHbjoAGi36fDAueulK8TvtxeuM2K0SUvWEepwtyzYzYmFZ-W5XH8Ioxe-6×7-2JHGBmoFgUklCMhBgYn5e_IhDielWTmtJWH40JqfoHwqRnfs5Yd9ntMkuOVwccGEmO66qibYVXT448YVAbdfqeq9lTK5PTHV3bHYQnpJktoYIc9tviHIQGQDTWJvPqTrdFctVioMQ5RaGo9UR810t2784wPHGPb-rRjnKvOw6lbkQj4-_a5DnnOgtFdnOdy_2Af2XtUIE&__tn__=-R
