Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները կժամանեն Հայաստան։
Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ստորագրած փաստաթղթից։
Այնտեղ նշվում է, որ պատվիրակության այցը երկօրյա ու տևելու է սեպտեմբերի 13-ից 14-ը։