Ղասախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջնությունը մեր մարզիկների համար փոքր ինչ տարբերվող է անցնում։
Նախ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյան-Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդ 1/8 եզրափակիչ գոտեմարտի վերջին վայրկյաններին մրցավարները հաղթանակը նվիրեցին Էլսայեդին:
Գորգի մրցավարը Կարենի կողմից գլխի վտանգավոր շարժում արձանագրեց, չնայած հայ մարզիկը ակնհայտ առավելություն ուներ միավորիներ հավասարության մեջ։Մրցավարը պարզապես երկու միավոր նվիրելով Էլսայեդին:
97 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի ու աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում մրցեց թուրք Գենկ Իլդեմի հետ: Թուրք մարզիկին երկու անգամ չորեքթաթ դրություն իջեցնելուց հետո Արթուրը հաղթում էր 4:0 հաշվով:
Հայ ըմբիշի մրցակիցը տեսնելով իր անզորությունը՝ գոտեմարտի վերջին րոպեին դերասանաբար տապալվեց գետնին՝ ձեւացնելով, թե ուժեղ հարված է ստացել դեմքին: Մրցավարը հավատաց թուրք մարզիկի ներկայացմանը և նրան երկու միավոր նվիրեց։ Ամեն դեպքում մեր «Ճերմակ Արջը» փայլուն հաղթանակ տարավ: