fbpx
Կառավարություն

Արտոնություն՝ «Լիկվոր» ընկերությանը. կստեղծվի 8 աշխատատեղ՝ 75 500 դրամ միջին աշխատավարձով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերությանը։

Որոշման նպատակն է թույլատրել «ԼԻԿՎՈՐ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«Լիկվոր» ՓԲԸ-ն հանդիսանում է ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է: Համաձայն Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի` արդյունաբերությունը հանդիսանում է գերակա ոլորտ:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7 623 943 800 ՀՀ դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 8 նոր աշխատատեղ՝ 75 500 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 927 548 434 ՀՀ դրամ, որից 3 778 908 281 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 080 982 500 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 8 067 657 652 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ