Դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպեց Արցախից տեղահանված անձանց հետ, որոնք այժմ բնակվում են Գավառում և հարակից բնակավայրերում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում բարձրացվեցին սոցիալական աջակցությանը, զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերին, քաղաքացիության ստացման կարգին և կրթության ապահովմանը վերաբերող հարցեր։ Կառավարության ներկայացուցիչները փորձեցին պատասխանել ներկաների հարցերին՝ ներկայացնելով կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները։

