Ընտրանի
21:05 21/06/2021

Արցախում կատարվող ակցիայից սեպարատիզմի հոտ է փչում

արցախ-աած

Արցախում կատարվող քաղաքացիական ակցիայից սեպարատիզմի հոտ է փչում, որի կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է։ Ինչու՞ է ինքը։ Որովհետև այնտեղ հնչեցվում են իր թեզերն ու լոզունգները, որովհետև այնտեղ հավաքված մարդկանց մի մասը եկել էր ՀՀ՝ մասնակցել Քոչարյանի միտինգին, քարոզարշավին ու նաև ընտրել իր դաշինքին։

Ոնց որ պատերազմի կեսից, Արցախ գնալուց հետո իրենց «մարդկանցով» քանդեցին ՊԲ-ի ու ՄՈԲ-ի որոշակի համակարգված գործը, այնպես էլ հիմա կազմաքանդում են Հայաստանի ժողովրդի ու Արցախի ժողովրդի կապը։ Այդ կապը բացարձակ Արայիկ Հարությույանը չէ։ Արայիկը կարող է հեռանալ իշխանությունից, բայց ՀՀ քաղաքացիների կատարած ընտրության արդյունքները չկիսելով, չհարգելով ու չընդունելով՝ նրանք սեպ են փորձում խրել ՀՀ ու ԱՀ քաղաքացիների մեջ։

Այս հարցերով ՀՀ իշխանությունները, հանրույթը շատ արագ ու կտրուկ պետք է զբաղվեն, որպեսզի մեր ու մեր Արցախի մեջ անջրպետը չխորանա (որովհետև ստեղծվել է պատերազմի պատճառով), կարգի հրավիրեն իրավիճակի կնքահորը և ժողովրդի հետ աշխատելով՝ բացատրեն, որ մեզ համախմբվածություն է պետք, որպեսզի ամրանա հայրենակցությունն ու հավատն առ միասնական ապագա, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ