fbpx
Արցախ

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

Այսօր՝ փետրվարի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։

«Օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի և Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

Հիմնական զեկուցող պատգամավոր Արթուր Հարությունյանը նշել է, որ սահմանված ժամկետներում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել։

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին:

Այնուհետև Ազգային ժողովը միաձայն ընդունել է օրենքը:

Հաջորդիվ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

Գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը։

30 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է հայտարարությունը», – ասված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ