fbpx
Արցախ

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի․ Ազատ դեմոկրատներ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սեպտեմբերի 2-ին Facebook-ի իր պաշտոնական էջի միջոցով շնորհավորական ուղերձ է հղել՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

«Սիրելի’ արցախցիներ, սիրելի’ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, անսասան հավատ ու միասնություն, անպարտելի հայրենիք ու հզոր պաշտպանվածություն։

1991 թվականի այս փառավոր օրը՝ սեպտեմբերի 2-ին, արցախցիները վերահաստատեցին անկախ պետությունում ազատ ապրելու իրենց կամքն ու վճռականությունը՝ ինքնիշխանությունը ընտրելով որպես միակ անբեկանելի կարգավիճակ:

44-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում արցախցիները և համայն հայությունը կրկին ապացուցեցին, որ ամուր ու աննկուն կանգնած են իրենց ազատ ու անկախ հողի վրա, և որ Արցախի Հանրապետության իրավական և միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Շնորհավո՛ր տոնդ Արցախ, թող սերունդներդ արարեն խաղաղ ու զարգացած պետությունում՝ ամրապնդելով այդքան թանկ գնով ձեռք բերված Անկախությունը:

Հավե՜րժ փառք ու պատիվ մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն Արցախի լինելիության:

Արցախը եղե’լ է, կա’ և կլինի’ հայկական», – ասված է ուղերձում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ