fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 26 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 21-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Մեկ օրում հիվանդությունը խլել է 1 մարդու կյանք։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 85 վարակակիր: Նրանցից 16-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30925 քաղաքացու հետազոտություն, որից 4709-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ