fbpx
Առողջապահություն

Արցախում քովիդից մեկ օրում 4 մարդ է մահացել

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 7-ին կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 106 նոր դեպք: Մեկ օրում քովիդից արձանագրվել է 4 մահ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 146 վարակակիր: Նրանցից 19-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18603 քաղաքացու հետազոտություն, որից 2728-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ